Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Սևանում Opel-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Սևանում Opel-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 68 կմ-ին՝ Սևանից դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։ Մանրամասները` https://shamshyan.com/hy/article/2021...