Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բախվել են Mercedes-ն ու Nissan-ը․կա 5 վիրավոր

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բախվել են Mercedes-ն ու Nissan-ը․կա 5 վիրավոր

Այսօր, օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8․6 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Լյովա Սիմոնյանի վարած Mercedes մակնիշի և Հրազդան քաղաքի բնակիչ 34-ամյա Արտյոմ Գրիգորյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Ա․ Գրիգորյանի ուղևորներ՝ Կապանի բնակիչ 26-ամյա Էմմա Գալստյանը, Հրազդան քաղաքի բնակիչներ 58-ամյա Ջավահիր Գրիգորյանն ու 1-ամյա Նանե Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Մանրամասները` https://shamshyan.com/hy/article/2021...