Վանաձորի Գլորիա կարի ֆաբրիկայի աշխատողները ֆեյսբուքյան գրառմամբ դիմել են վարչապետին՝ խնդրելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրի որևէ կետով բյուջեից իրենց գումար հատկացնել: Մոտ 25 օր է ֆաբրիկան դադարեցրել է աշխատանքը և 2.500 աշխատակից մնացել է անգործ: