Կանանց առողջության կլինիկա

Կանանց առողջության կլինիկա

Նոր պացիենտակենտրոն բաժանմունք Ուռուցքաբանության ազգային կենտրոնում՝ Կանանց առողջության կլինիկա, որտեղ առաջարկվող բազմակողմանի ծառայությունները կազմակերպվում են միջազգային ուղեցույցների և հայտնի կլինիկաների լավագույն փորձի համաձայն։ Կանանց առողջության կլինիկան միավորում է գինեկոլոգիական և կրծքագեղձի հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման և հսկողության ծառայությունները։