Ճանապարհի մերկասառույցի պատճառով Opel-ն ու УАЗ-ը Տավուշի մարզում հայտնվել են Աղստև գետում

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Opel-ն ու УАЗ-ը Տավուշի մարզում հայտնվել են Աղստև գետում

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 104-րդ կմ հատվածում՝ Թեղուտ գյուղի վարչական տարածքում, ճանապարհի մերկասառույցի պատճառով Աղստև գետն են ընկել Հաղարծին գյուղի բնակիչ, 27-ամյա Աշոտ Մանուչարյանի վարած УАЗ 3033 մակնիշի 16 ՏՏ 455 համարանիշի և Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 28-ամյա Կարեն Հայրապետյանի վարած Opel Vectra մակնիշի 21 ՍՍ 331 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի պատճառը եղել է այն, որ ճանապարհի մերկասառույցի պատճառով Կ. Հայրապետյանը Opel-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կամրջի երկաթբետոնե հատվածին, և մինչ փորձել են ավտոմեքենան դուրս բերել վթարի վայրից, Ա. Մանուչարյանը УАЗ-ով նորից՝ մերկասառույցի պատՃառով, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Opel-ին և 2 տրասնպորտային միջոցները մոտ 6 մետր բարձրությունից ընկել են գետը: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2014/...