Այստեղ ենք մեր սխալները ուղղելու համար. Սասուն Միքայելյանի խոսքը

Այստեղ ենք մեր սխալները ուղղելու համար. Սասուն Միքայելյանի խոսքը

ԵԿՄ համագումարին «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ողջունելով ներկաներին, առաջարկեց հարգել ԵԿՄ հիմնադիր, առաջին նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի և նահատակված ընկերների հիշատակը։ «Երկրապահ կամավորների միության նպատակը եղել է՝ ապահովել մեր միասնականությունը ռազմի դաշտում։ Երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը կարողացավ լուծել այդ խնդիրը, ինչի հետևանքով նաև մեզ հաջողվեց բեկում մտցնել մարտական գործողությունների անցանկալի ընթացքի մեջ և ոչ միայն ետ բերել կորցրածը, այլև Արցախի շուրջ ստեղծել հուսալի անվտանգության գոտի, պարտադրել հակառակորդին գնալ զինադադարի»,-իր ելույթում նշեց նա։ Սասուն Միքայելյանն ընդգծեց, որ Հոկտեմբերի 27-ը ընդմիշտ մնալու է որպես մի սև խարան՝ դրված մեր պատմության ամենափառահեղ էջերից մեկի վրա, քանզի ինչպես նշել են, իրականացվեց հայի ձեռքով, թուրքից դաժան։ ԵԿՄ նախագահի թեկնածուն շեշտեց, որ այստեղ են ոչ թե տիտղոս վերցնելու այլ, սխալները ուղղելու համար. «Երկրապահը կարող է և պարտավոր է վերադառնալ իր ակունքներին։ Եվ վերականգնել իր տեղն ու դերը հայոց բանակի հզորացման, մեր պետականության ամրապնդման, Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման և մեր համազգային նպատակների իրականացման գործում։ Դա է այսօրվա հրամակայանը»։